Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 794 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լեռնագոգի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի Մհեր Մկրտչյանի NN 2, 3, 4, 5 հասցեում գտնվող 11 416 400 դրամ հաշվեկշռային արժեքով և 6874 քառ.մետր ընդհանուր մակերեսով շինություններն ու կից կաթսայատունը և դրանց զբաղեցրած, ինչպես նաև օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 3.29 հեկտար հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքին` հանրակացարանում բնակվող բնակիչներին տրամադրելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Լեռնագոգի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նախատեսելով նաև, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023