Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 797 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասինե N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը։ ե։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասինե N 1400-Ն որոշման N 1 հավելվածի առաջին պարբերության «գե ենթակետը «հիմնարկներիե բառից հետո լրացնել «և նրանց անձնակազմիե բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասինե N 1853-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
21.1-ին կետով.
«21.1. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա։ ե։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասինե N 1854-Ն որոշման հավելվածի`
1) 8-րդ կետի «գե ենթակետը «հիմնարկներիե բառից հետո լրացնել «, դրանց անձնակազմի անդամներիե բառերով.
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևի) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության պետը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նշված դեպքերի։ ե։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023