Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 800 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-¬Ի N 584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասինե N 584-Ն որոշման 7-րդ կետում «շինության 2-րդ հարկից` 331.8 քառ. մետր ընդհանուր մակերեսովե բառերը փոխարինել «N 2 մասնաշենքի 1-ին հարկի 306 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 5.702.560 դրամ հաշվեկշռային արժեքովե բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

նախարարության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023