Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 801 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄե ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին մասի «գե և «ժաե կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին`
1) Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող NN 1 և 2 կենտրոնական մասնաշենքերը՝ ընդհանուր 8042,6 քառ. մետր մակերեսով, 149.880.416 դրամ հաշվեկշռային արժեքով, որից՝
ա. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունե գործակալությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված N 1 մասնաշենքի 3-րդ հարկի 644.9 քառ. մետր մակերեսով տարածքը,
բ. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունե պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` NN 1 և 2 մասնաշենքերից 7065.9 քառ. մետր տարածքը,
գ. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված N 1 մասնաշենքի 2-րդ հարկի 331.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը.
2) «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունե պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող NN 1 և 2 մասնաշենքերի սպասարկման համար նախատեսված`
ա. 15852 քառ. մետր հողատարածքը,
բ. մասնաշենքերի դիմաց գտնվող` 8988 քառ. մետր, 79.000.000 դրամ հաշվեկշռային արժեքով, հողատարածքը,
գ. պահակատունը` 19.8 քառ. մետր, 724.000 դրամ հաշվեկշռային արժեքով,
դ. շնաբուծարանը` 46.8 քառ. մետր, 6.044.080 դրամ հաշվեկշռային արժեքով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները։
 

Արխիվ

2024

2023