Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 754 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների հողերից «Սաղմոսավանք» վանական համալիրի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի (3.86 հեկտար) (այսուհետ` հողամաս) սահմանների ճշտումը։
2. «Սաղմոսավանք» վանական համալիրի սպասարկման համար հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Հայաստանի Հան-րապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեփականության վկայականի ստացումը.
2) երկամսյա ժամկետում սահմանել «Սաղմոսավանք» վանական համալիրի պահպանական գոտում ներառված հողամասերի օգտագործման պայմանակարգը (ռեժիմ).
3) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմա-նելով հողօգտագործման անհրաժեշտ սահմանափակումները, և ստանալ հուշարձանի պահպանական պարտավորագիր, ինչպես նաև այն, որ պայմանագրի կնքման, հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, վկայականի ստացման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023