Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 764 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պարգևատրելու համար ձեռք բերված «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» միասնական հոբելյանական մեդալի (3500 հատ) մաքսազերծման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 33858 դրամ, ինչպես նաև 130480 ՌԴ ռուբլուն և 24.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023