Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 783 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 782-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Գույք օտարելու մասին» N 782-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 7.4-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանում երեխաների և պատանիների հոգեկան առողջության բարելավման ոլորտում երեխաների և պատանիների անմիջական թերապիայի, ընտանեկան թերապիայի, հոգեբանական և հոգեբուժական ուսումնասիրությունների իրականացման, հոգեկան առողջության վերականգնման, այդ բնագավառի բժիշկների արհեստավարժ ուսուցման կազմակերպման և համանման այլ ծառայությունների մատուցման նպատակներով» բառերը փոխարինել «մոր և մանկան հանգստի ծրագրեր իրականացնելով» բառերով.
2) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Մալեքսի» առողջության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շինարարական աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կնքել եռակողմ պայմանագիր` սահմանելով, որ «Մալեքսի» առողջության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է 5 տարվա ընթացքում իրականացնել մոր և մանկան հանգստի ծրագրեր».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գնորդի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և գնորդի միջև կնքված պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար։»։
 

Արխիվ

2024

2023