Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 789 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1490-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի ՙՕգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին՚ N 1490-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) չեղյալ ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշման հավելվածի`
ա. 4-րդ կետի ՙա՚ ենթակետում ՙհաշվեկշիռներով՚ բառը փոխարինել ՙհաշվեկշռում՚ բառով,
բ. 5-րդ կետի ՙա՚ ենթակետը ՙհանքավայրերի`՚ բառից հետո լրացնել ՙօգտակար հանածոների պաշարների հաստատման վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության անվանումը՚ բառերով, իսկ ՙլեռնաերկրաբանական պայմանները,՚ բառերից հետո` ՙհետախուզման մեթոդիկան,՚ բառերով։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի օրինակելի ձևերը` ըստ օգտակար հանածոների տեսակների` դրանք օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում հաշվառելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023