Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 824 - Ն

ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի կատարումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման պլանավորումը և իրականացումը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ղեկավարներին ապահովել տարահանված բնակչությանը տեղաբաշխման տեղամասերում կենսապահովման պլանավորումը և իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` համակարգել պետական տարածքային կառավարման մարմինների կողմից տարահանված բնակչությանը տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման պլանավորման գործընթացները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023