Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 829 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մաuին» N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։
2. Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2010 թվականի ինն ամսում հատկացնել 227873.2 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի, որից`
1) ոռոգման համակարգերում ի հայտ եկած և հրատապ լուծում պահանջող մի շարք վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով` 195373.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով` 22500.0 հազ. դրամ, և «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` 172873.2 հազ. դրամ).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման և սպասարկման համար` 18500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 15500.0 հազ. դրամ, և «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով` 3000.0 հազ. դրամ).
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2010 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով` 14000,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում գյուղատնտեuությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով oգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով 2010 թվականի ինն ամսում Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 4740,0 հազ. դրամ, այդ թվում` 620,0 հազ. դրամը` 2009 թվականի պարտքի մարման, իսկ 400,0 հազ. դրամը` հաշվարկված տույժերի մարման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման համար` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2010 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հատկացնել 7000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 6000.0 հազ. դրամ, և «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով` 1000.0 հազ. դրամ)։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը (2009 թվականի համար), իսկ 2010 թվականի համար` յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2009-2010 թվականների ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին փոխանցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերի հիմնավոր ճանաչման դեպքում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023