Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 843 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի 124-րդ կետը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ. 30-ի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել քաղաքացիական ավիացիայի oդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի oդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023