Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 850 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` «Սյունիքի անտառատնտեսություն» մասնաճյուղի` Գորիսի տարածաշրջանի Ակների համայնքի 15-րդ փողոցի N 11 հասցեում գտնվող` 539 քառ. մետր մակերեսով անասնաշենքը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով։
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի փետրվարի 26-ի դրությամբ գնահատված արժեքը` 2126 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 2126 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքին հատկացված` 0.4168 հեկտար մակերեսով հողամասը` իր կադաստրային արժեքով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 383376 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան հաշվին։
6. Գույքին հատկացված 0.4168 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում, ընդ որում, գույքի զբաղեցրած 0.0539 հեկտար հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 0.3629 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` համայնքի բյուջե։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023