Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 856 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄե ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիաե պետական ոչ առևտրային կազմակերպության գրությունը և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումե հասարակական կազմակերպության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Երևան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտե պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 9800,0 քառ. մետր մակերես հողամասով (այսուհետ` գույք), հետ վերցնել և նվիրաբերել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումե հասարակական կազմակերպությանը` «Մատչելի բնակարաններ` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներինե ծրագրի շրջանակներում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
20-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման և անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հատկացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումե հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023