Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 857 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը, գնման նախապատվության իրավունքով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում` Գ. Արզումանյանի փողոցի 111/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 17645.0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը։
 

Արխիվ

2024

2023