Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 933 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 -Ի N 1522 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին>> N 1522-Ն որոշման N N 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1 և 2 հավելվածների։
3. Արտերկրից և տեղական արտադրողներից <<Էլիտային>> վերարտադրության ցորենի սերմացուի ձեռքբերման նպատակով <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի ինն ամսում հատկացնել 558000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> հոդվածով)։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը, դրամաշնորհի պայմանագրի հիման վրա, տրամադրել <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին <<Էլիտային>> վերարտադրության ցորենի սերմացուի ձեռքբերումը <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնելու է <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի դրույթին համապատասխան` մեկ անձից գնման ձևով` ապրանքը մինչև 2010 թվականի սեպտեմբերի 30-ը ամբողջ ծավալով ձեռք բերելու պայմանով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023