Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2010, 940 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 245-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.76 հեկտար հողերը, այդ թվում` 0.3 հեկտար խոտհարք, 0.52 հեկտար արոտավայր, 0.94 հեկտար այլ հողատեսքեր` համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դոլերիտային բազալտի արդյունահանման համար։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023