Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 966 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգի մասին» N 82 որոշումը.
3) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգի մասին» N 86 որոշումը.
4) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիuի 19-ի «Փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի մասին» N 655 որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 12-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով զբաղվող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 23-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023