Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 974 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի <<Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին>>N 344-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<6. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:>>.
2) 9-րդ կետի 5-րդ ենթակետում <<մասին N 2 ձևի վկայականը>> բառերը փոխարինել <<կամ ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման մասին վկայականը (համաձայն N 2 կամ N 3 ձևերի)>> բառերով.
3) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
<<6) Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների (տաքսի ավտոմոբիլներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ) տիրապետողներն ընթացիկ տարում երկրորդ տեխնիկական զննման ժամանակ ներկայացնում են տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և սույն կարգի 9-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: Նույն տարվա ընթացքում 2-րդ տեխնիկական զննությունն այլ կայանում անցկացնելու դեպքում` որպես գույքահարկի և բնապահպանական վճարումների կատարման փաստը հաստատող փաստաթուղթ, ընդունվում է նախորդ տեխնիկական զննության կտրոնը, որի համարը և տալու ամսաթիվը գրանցվում է արատորոշման քարտի <<դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ>> բաժնում>>.
4) 16-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
5) 19-րդ կետի երկրորդ պարբերությունը <<համակարգչի հիշողությունից>> բառերից հետո լրացնել <<մինչև հաջորդ տեխնիկական զննության ավարտը>> բառերով.
6) 21-րդ կետում <<փակցվում տրանսպորտային միջոցի վրա`<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղում>> բառերը փոխարինել <<վարորդի կողմից անձամբ փակցվում է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում` բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ: Նույն տարվա ընթացքում երկրորդ տեխնիկական զննության ժամանակ կտրոնը փակցվում է նախկին կտրոնի վերևի մասում>> բառերով.
7) 22-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված պետական տուրքի չափով վճարման կատարումից հետո>>.
8) 23-րդ կետում <<հատուկ>> բառը փոխարինել <<համակարգչի միջոցով>> բառերով.
9) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<24. Տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթում նշված բոլոր տվյալները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչում` գրանցամատյանի տեսքով, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության սերվերին: Կապի խափանման դեպքում սերվերին տվյալները փոխանցվում է խոչընդոտը վերանալուց անմիջապես հետո:
Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է օգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով>>.
10) 25-րդ կետի առաջին պարբերությունը <<տեխնիկական վիճակի տվյալների>> բառերից հետո լրացնել <<վերաբերյալ համակարգչի միջոցով>> բառերով.
11) N 1 ցանկի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին>> N 955-Ն որոշում>>. 12) ձև N 2 տեղեկանքում<<մոդիֆիկացիան>> բառը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
 

Արխիվ

2024

2023