Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2010, 941 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի ՙՔաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին՚ N 1582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ գլխի վերնագրում և 4-րդ կետում ՙռազմամթերքի՚ բառը փոխարինել ՙռազմական նշանակության արտադրանքի՚ բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 2-րդ կետում, 3-րդ կետի առաջին պարբերությունում, 5-րդ կետի առաջին տողում և 7-րդ կետի ՙա՚ ենթակետում ՙռազմամթերքի (ռազմական բեռների)՚ բառերը փոխարինել ՙռազմական նշանակության արտադրանքիե բառերով,
բ. 4-րդ կետում ՙռազմամթերքը (ռազմական բեռը)՚ և 5-րդ կետի երրորդ տողում ՙռազմամթերքի (ռազմական բեռի)՚ բառերը համապատասխանաբար փոխարինել ՙռազմական նշանակության արտադրանքը՚ և ՙռազմական նշանակության արտադրանքի՚ բառերով,
գ. 5-րդ կետից` ՙառաքող կազմակերպությունըե բառերից առաջ «բեռնե բառը հանել,
դ. 6-րդ կետի առաջին նախադասությունը ՙփաստաթղթերըե բառից հետո լրացնել ՙերկօրյա ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,՚ բառերով,
ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ՙե՚ և ՙզ՚ ենթակետերով.
ՙե) փոխադրման թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,
զ) Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ պետությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վրա դրված է արգելք։՚։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023