Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 975 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՚ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ՙգ՚ ու ՙժա՚ կետերի և ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՙՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևան քաղաքի Լեոյի 54 հասցեում գտնվող` 1158.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 16.174.646,28 դրամ հաշվեկշռային արժեքով վարչական շինության` որմնանցքը և որմնանցքից աջ գտնվող մասը (այսուհետ` գույք) և այն ամրացնել ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՙՀայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ՙՀայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023