Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2010, 982 - Ա

ԱՐՍԵՆ ԱՂԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՒՐՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արսեն Աշոտի Աղասյանին (ծնվ.` 1991 թվականի նոյեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Մելիք-Ստեփանյան փող., շ. 2, բն. 20: Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:
2. Վահան Հակոբի Հուրոյանին (ծնվ.` 1992 թվականի մարտի 28-ին, քաղ. Երևան, Մամիկոնյանց փող., շ. 62, բն. 116: Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023