Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 999 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին>> N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Ընթացիկ տարում լրացուցիչ 40 խնամվողի շուրջօրյա խնամքի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 3,165.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով), որից` 2010 թվականի ինն ամսում` 3,165.0 հազ. դրամ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նախարարության և <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2010 թվականի համար կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում նախատեսելու նաև լրացուցիչ ավելացվող խնամվողների ընթացիկ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին շուրջօրյա խնամքի իրականացման համար անհրաժեշտ 17,684.1 հազ. դրամի ընթացիկ ծախսերը և 1,550.0 հազ. դրամի ընթացիկ նորոգման աշխատանքների ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշմամբ հատկացվող դրամաշնորհը <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհի տրամադրման պայմանագրով:
Հավելված

Արխիվ

2024

2023