Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2010, 1004 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասինե N 1328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից, նախաբանից և 1-ին կետից հանել «Երևան քաղաքումե բառերը.
2) նախաբանում «1-ին հոդվածիե բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 5-րդ մասիե բառերով, իսկ «կանոնակարգելուե բառը`«ապահովելուե բառով.
3) 1-ին կետում «չափը` 300 քառ. մետրե բառերը փոխարինել «չափ. Երևան քաղաքում` 300 քառ. մետր, մյուս քաղաքային համայնքներում` 400 քառ. մետր, իսկ գյուղական համայնքներում`1000 քառ. մետրե բառերով.
4) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023