Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1009 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19 րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքներին հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 32,279.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներինե հոդվածով), որից`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 3,820.9 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 28,458.7 հազ. դրամ։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքների և մարզպետարանի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա։
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023