Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2010, 1021 - Ա

«ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Գավառի բժշկական կենտրոնե փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Ազատության 21, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Նալբանդյան փող.) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։
 

Արխիվ

2024

2023