Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2010, 1031 - Ա

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ըե ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենե փակ բաժնետիրական ընկերության 2009 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենե փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` 59187.0 հազ. դրամի չափով, այն համապատասխանեցնելով 2009 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 4202238.0 հազ. դրամ։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենե փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը։
 

Արխիվ

2024

2023