Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2010, 1033 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման, ինչպես նաև հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Էդուարդ Արծրունյանի որդի Արտյոմ Արծրունյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեիցե հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023