Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1052 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Մարտունու տարածաշրջան» ենթաբաժնի`
ա. 25-րդ կետում «Ձորագյուղի N 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ձորագյուղի հիմնական դպրոց» բառերով,
բ. 26-րդ կետում «Ձորագյուղի N 2 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ձորագյուղի ավագ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի 9-րդ կետում «ավագ» բառը փոխարինել «հիմնական» բառով.
2) հավելվածի 56-րդ և 58-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «միջնակարգ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023