Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1062 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԻՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կողմից 2009 թվականին ստորագրված` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:
 

Արխիվ

2024

2023