Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1078 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զույգաղբյուրի, Հարթաշենի, Մուսայելյանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 139.6 հեկտար արոտավայրեր` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողմաէլեկտրակայանի կառուցման համար, այդ թվում` Զույգաղբյուրից` 78.3 հեկտար, Հարթաշենից` 13.3 հեկտար, Մուսայելյանից` 48.0 հեկտար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված


Արխիվ

2024

2023