Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1087 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի» բառերով.
2) 1-ին կետը «առանձնացված» բառից առաջ լրացնել «հիմնարկի» բառով.
3) որոշման N 1 հավելվածի`
ա. վերնագրում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է.».
4) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի`
ա. առաջին նախադասությունում «ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար)» բառերով,
բ. երկրորդ նախադասությունում «ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառով,
գ. երրորդ նախադասությունում «ծառայության» բառը փոխարինել «նախարարության» բառով.
5) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի`
ա. «բ», «գ» և «դ» ենթակետերում «ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին» բառերով,
բ. «դ» ենթակետում «ծառայության տնօրենի» և «ը» ենթակետում «ծառայության տնօրենին» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարի» և «նախարարին» բառերով,
գ. «ե» ենթակետում «ծառայության» բառը փոխարինել «նախարարության» բառով,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը.1» ենթակետով.
«ը.1) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ».
6) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,
բ. 15-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «նախարարության» բառով,
գ. 16-րդ կետը «մարմիններ» բառից հետո լրացնել «, որոնց կանոնադրությունը հաստատում է նախարարը» բառերով.
7) որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



 

Արխիվ

2024

2023