Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1089 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված պետական կազմակերպության կանոնադրության`
ա. 10-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով,
բ. 21-րդ կետում «Ռեկտորին նշանակում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:» բառերը փոխարինել «Ռեկտորի պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» բառերով,
գ. 22-րդ կետում «նշանակում և ազատում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նշանակումը և ազատումը կատարվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023