Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1616-Ն որոշման 3-րդ կետը լրացնել ձեռնարկատիրական գործունեության «հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում» տեսակով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն և ապահովել դրա պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023