Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1135 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

"Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚"Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. "XXI-ի հեռանկարներ՚"11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010 թվականի աշնանային համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով "Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն՚" հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման "Այլ ընթացիկ դրամաշնորհներ՚" հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը "Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն՚"հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Արխիվ

2024

2023