Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1137 - Ն

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի «4.3.13 Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 1-ին կետի 1.3-րդ ենթակետի և Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է`
1. Հաստատել Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Նախատեսվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումն ստանալ Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից, Միացյալ ազգերի կազմակերպությունից, Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և այլ դոնորներից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023