Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1151 - Ա

ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

"Զինապարտության մասին՚"Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արամ Լևոնի Վարդանյանին (ծնվ.` 1992 թվականի օգոստոսի 22-ին, քաղ. Երևան, Նոր Արեշի 15, շ. 9, բն. 12: 2010 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Վարվիքի համալսարանի (որն ընդգրկված է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում) համակարգչային գիտությունների ֆակուլտետ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2024

2023