Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1164 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշ ման հավելվածի «Ժամկետները» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում «2009 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի» բառերով.
2) 5-րդ կետում «մինչև 2010 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
3) 6-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.
4) 7-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.
5) 8-րդ կետում «մինչև 2011 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023