Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1166 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկն ու Երևանի քաղաքապետի համաձայնությունը`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին պետության անունից «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում գտնվող սեփականատերերին և պետությանը պատկանող հողամասերի ու դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր:
2. Uույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող օտարման պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
 

Արխիվ

2024

2023