Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1167 - Ն

«ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ` 10-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2009 թվականի սեպտեմբերի 4-ին փոխանակված Հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» (նախկինում` 2KR) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական` 10-րդ դրամաշնորհային ծրագիրը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար ներմուծվող գյուղատնտեսական տեխնիկայի` 61 միավոր տրակտորի (որից 16 միավորը` իրենց պահեստամասերով, «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով, 33.104.937 իեն ընդհանուր գումարով), 7 միավոր գութանի, 3 միավոր հավաքիչ-մամլիչի, 3 միավոր կցասայլակի և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, շրջակա միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023