Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1170 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 11-րդ հոդվածների ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 909-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 910-Ն որոշումներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հողամասերի փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի ինն ամսում հատկացնել 17550375 դրամ՝ համաձայն հավելվածի, որից`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնք-
ների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 7118500 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքների քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 8351875 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
3) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 370500 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
4) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 19500 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 762000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
6) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների համար` 928000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը:

Հավելված


 

Արխիվ

2024

2023