Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1174 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. առաջին պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիuացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանuպորտային միջոցներ,».
բ. երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիuացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանuպորտային միջոցներ,».
գ. երկրորդ պարբերության «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31-րդ տեuակ` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով և ժամկետում տրանuպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիuացող պատճառների վերացման համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր.».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023