Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1188 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1236-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում կենսառեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու մասին» N 1236-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառապարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրում.
բ) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարում.
գ) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրում.
դ) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարում.
ե) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառապարկերում հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրում.
զ) բնական էկոհամակարգերում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրում.
է) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպում.
ը) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարում.
թ) կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպում և պայմանգրերի կնքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023