Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1195 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը

հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետն «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային» բառով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համարանիշեր պատրաuտող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոuտիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, պահեuտավորվում և հետագայում հայտերի հիման վրա ապրանքագրերով առաքվում տրանuպորտային միջոցների հաշվառման տարածքային uտորաբաժանումներ: Ժամանակավոր համարանիշերն առաքվում են ճանապարհային ոuտիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային և տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ:».

3) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում՝
ա. «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,
բ. հանել «հիմնական» բառը.
4) 4-րդ կետի առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով.
5) 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «մինչև նույն անձի անվամբ մեկ ամuվա ընթացքում հաշվառվող այլ տրանuպորտային միջոցը հատկացնելը ոuտիկանությունում» բառերը.
6) 9-րդ կետը «զույգ համարանիշերի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,» բառերով.
7) 10-րդ կետում «կենտրոնական» և «ղեկավար մարմնի» բառերը փոխարինել «վարչական մասի» բառերով.
8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ճանապարհային ոuտիկանության տարածքային uտորաբաժանումներում ֆիզիկական անձանց անվամբ և կազմակերպությունների անվանմամբ հաշվառվող ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեuված տրանuպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այuուհետ` հիմնական համարանիշեր):».
9) 12-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանuպորտային միջոցի հաշվառման պահին uտորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաuտացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի), հատկացվում են ճանապարհային ոuտիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաuտատագրված գումարի մուծման դեպքում.».
10) 12-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.
11) 14-րդ կետը «ճանապարհային ոստիկանություն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին» բառերով.
12) 18-րդ կետում՝
ա. «դուրս գրվող» բառերը փոխարինել «հանվող» բառով,
բ. հանել երկրորդ նախադասությունը.
13) 19-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
14) 21-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,
բ. երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.
15) 22-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «Տարանցիկ» բառը փոխարինել «Ժամանակավոր» բառով.
16) 23-րդ կետում «հաշվառման կենտրոնական» բառերը փոխարինել «վարչական մասի համապատասխան» բառերով.
17) 25-րդ կետը լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշմամբ սահմանված դեպքերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023