Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1201 - Ա

«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի
N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի
N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային hամագոր-
ծակցության ճապոնական բանկի միջև կնքված N ԱՌՄ-Պ1 (ARM-P1) վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» (ABB AB և Eltel Networks) համատեղ ձեռնարկության միջև 2008 թվականի փետրվարի 11-ին կնքված «ՍԿԱԴԱ (SCADA)/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» N J/TR-SCS-001 պայմանագրով «ԷյԲիԲի ԷյԲի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Արցախի 23/2, ՀՎՀՀ` 00450061) անունով` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023