Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 858-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ15-Ի N 874-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5, 13 և 14 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 720-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 858-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3,673,703.64 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 3,669,733.3 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 3,970.34 հազ. դրամ» բառերը փոխարինել «2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 2,994,913.98 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 2,940,374.18 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 54,539.80 հազ. դրամ» բառերով.
2) որոշման 5-րդ կետում «N 720-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ տողում» բառերը փոխարինել «N 720-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ տողում» բառերով.
3) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 6 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2010 թվականի մայիսի 6-ի N 518-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետում «2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1,400,000.0 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 1,385,500.0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 14,500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1,469,000.0 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 1,432,800.0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 36,200.0 հազ. դրամ» բառերով.
2) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում «սույն որոշման N 2 հավելվածում» բառերը փոխարինել «սույն որոշման N 3 հավելվածում» բառերով.
3) որոշման N 4 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը՝ համաձայն N 8 հավելվածի, հատկացնել 965,740.0 հազ. դրամ, այդ թվում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով՝ 12,000.0 հազ. դրամ, որից` ինն ամսում՝ 12,000.0 հազ. դրամ.
2) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 925,940.0 հազ. դրամ, որից` ինն ամսում՝ 538,730.0 հազ. դրամ.
3) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 27,800.0 հազ. դրամ, որից՝ ինն ամսում` 27,800.0 հազ. դրամ:
5. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 78,000.0 հազ. դրամ, որից`
1) Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 244 սողանքային հատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման համար` 58,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով), իրացումից ծագող իրավունքների պետական գրանցման համար` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
2) Ա/Ճ, Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման համար` 17,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), գնահատման, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 1,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով), իրացումից ծագող իրավունքների պետական գրանցման համար` 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
6. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածում նախատեսված ընթացիկ, հիմնանորոգման, տեխնիկական հսկողության և նախագծային աշխատանքների գնումը կատարվում է մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման N 8 հավելվածի 1-7-րդ կետերում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023