Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1210 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արարատի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 33-րդ կետում «Արարատ քաղաքի վարժարան» բառերը փոխարինել «Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» բառերով.
2) «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 90-րդ կետում «Արթիկի վարժարան» բառերը փոխարինել «Արթիկի N 8 հիմնական դպրոց» բառերով.
3) «Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 12.1-ին կետում «Կապանի N 1 կրթահամալիր» բառերը փոխարինել «Կապանի N 5 հիմնական դպրոց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


 

Արխիվ

2024

2023