Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1132 - Ն

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ՏԱԹԵՎ-ՀԱԼԻՁՈՐ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ «ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման և մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել՝
1) 62400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման աշխատանքների ապահովման նպատակով.
2) 28000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով)` քսանհինգ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայության ձեռք- բերման նպատակով «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կազմակերպման ապահովման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր։
 

Արխիվ

2024

2023