Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1223 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐե N 2561-ARM (SF) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բե ենթակետով հաստատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաuտատել Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրե N 2561-ARM (SF) վարկային համաձայնագրի շրջանակներում 1-ին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկողության, 2-րդ և 3-րդ տրանշերի նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 24-ին հաստատված N 02CS002 մրցույթի արդյունքները` 2.040.133,33 ԱՄՆ-ի դոլար և 1.415.600,00 եվրո պայմանագրային առավելագույն արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով «Էջիս Բիսիոմ Ինտերնեյշնլե կազմակերպությունը։
 

Արխիվ

2024

2023