Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1239 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասինե 470-Ն որոշման հավելվածի «Սյունիքի մարզե բաժնում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) «Xե գոտին լրացնել հետևյալ բառերով.
«ք.Քաջարան. տասներորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` սկսած քաղաքի վարչական սահմանագծի արևելյան հատվածի և Ողջի գետի հատման կետից, գետի հունով հոսանքին հակառակ մինչև «Զ.Պ.Մ.Կե ՓԲԸ-ի թափուկատար արտադրական կամրջի հարևանությամբ անցնող աջափնյա հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հարավ մինչև Քաջարան - Մեղրի մայրուղու հետ հատումը, այնուհետև Քաջա-
րան - Մեղրի մայրուղով դեպի արևմուտք մինչև Խանջյան փողոցի թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հարավ մինչև «Զ.Պ.Մ.Կե ՓԲԸ-ի դատարկ ապարների թափուկավայր տանող ավտոճանապարհի հետ հատումը, այնուհետև այդ ավտոճանապարհով դեպի արևմուտք մինչև հաջորդ հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հյուսիս մինչև Ողջի գետի հետ հատումը, այնուհետև Ողջի գետով հոսանքին հակառակ մինչև մարզահամալիրի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հյուսիս մինչև հեղեղատարի սկիզբը, այնուհետև այդ նույն ուղղությամբ մինչև վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև վարչական սահմանագծի երկայնքով դեպի արևմուտք, հետո դեպի հարավ և դեպի արևելք` մինչև կրկին Ողջի գետի և համայնքի վարչական սահմանագծի հատման կետըե.
2) «XIե գոտին «ք. Գորիս,ե պարբերությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ.
«ք. Քաջարան. տասնմեկերորդ գոտու ներքին սահմանը համընկնում է տասներորդ գոտու սահմանագծին, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծովե.
3) «XIIIե գոտուց հանել «ք.Քաջարանե բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023