Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1252 - Ն

"ՌԱԴԻՈ" ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ռադիոե փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում գտնվող թիվ 1 ռադիոկայանի գույքով (այսուհետ` գույք) (այդ թվում` Գետարգել գյուղի Ս. Ալեքսանյան փողոցի N 7 հասցեում գտնվող` 363 քառ. մետր մակերես զբաղեցնող վարչական շենքով, թիվ 1 ռադիոկայանում գտնվող` ընդհանուր 516.74 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով, Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում գտնվող` թիվ 1 ռադիոկայանի մասնաճյուղի` ընդհանուր 2329.38 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով և 13035 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող հիմնական միջոցներով) և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր 178918 քառ. մետր մակերեսով հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին։
5. «Ռադիոե փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով և սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի հուլիսի 2-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1175212 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը`
1175212 հազ. դրամ։
6. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 26012 հազ. դրամ, այդ թվում`
1) առևտրային կրեդիտորական պարտքեր` 24276 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով`
1736 հազ. դրամ, բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։
7. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի։
8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ։
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումից և ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ, 10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը, իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 771-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անժամկետ վարձակալությամբ տրամադրել ընկերությանը։
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մրցույթի հաղթողի հետ մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր` վարձակալության գինը սահմանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված վարձավճարի նվազագույն մեծությունը։
14. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մրցույթի հաղթողի հետ մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության և «Սևանի ազգային պարկե պետական ոչ առևտրային կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված` սույն որոշմամբ վարձակալությամբ հանձնվող գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վարձակալության մասին պայմանագրի կնքումը` հողի վարձակալության գինը սահմանելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված վարձավճարի նվազագույն մեծությունը։
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023